Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ կորոնավիրուսով հիվանդների վիճակին։
Նա նշեց, որ վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն վերահսկվող վիճակում գտնվում են վեց քաղաքացիներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում. «Ավելի շատ քաղաքացիներ ունեն թոքաբորբ։ Սակայն, ոչ բոլոր թոքաբորբ ունեցող քաղաքացիները կարիք ունեն ինտենսիվ թերապիայի և կարիք ունեն ինտենսիվ միջամտության։ Նրանք կրկին ստանում են սիպտոմատիկ բուժում»։
Արսեն Թորոսյան հավելեց, որ առկա են բոլոր դեղամիջոցները, որոնք աշխարհում առնվազն փորձարարական մակարդակով կիրառվում են կորոնավիրուսի բուժման համար և գրանցել են որևէ արդյունք։ Այդ թվում վերջին օրերս հայտարարված «Պլակենիլ» դեղը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև