Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ միացմամբ ներկայացրեց իրավիճակի մասին թարմացումները։
«Մենք բոլորս այս պայքարում պետք է միակամ լինենք և համատեղ լինենք, որովհետև որևէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել։ Քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, և երկրագունդը չի կարող ապրել այսպես մեկուսացված իրավիճակում։ Եվ գործողությունները բոլոր երկրներում ինչ-որ ժամանակահատվածում պետք է նույնը լինեն, և արդյունավետ, որպեսզի բոլորս կարողանանք դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց նա։
Արսեն Թորոսյանը հաստատեց վարչապետի հայտարարությունը, թե ունենք 235 հաստատված դեպք. «Այս թեստերի մի մասը պարզապես ասիմպտոմատիկ դեպքեր են, որոնք որ նույնիսկ գանգատ չեն ունեցել, և մենք պարզապես թեստավորել ենք։ Ի ուրախություն մեզ, ես հույս ունեմ, որ վաղը մենք թեստավորենք մեկուսացման վայրերից մեկում եղած մեր քաղաքացիներին, նրանց մեջ են լինելու այս 15 աստիմպտոմ դեպքերը։ Եվ եթե նրանք բացասական լինեն, ինչի բոլոր նախադրյալները կան, մենք միանգամից կարող ենք հաշվել 15 կամ որևէ այլ թիվ առողջացած»։
Նախարարը նշեց, որ հույս կա, որ երեքշաբթի բավական մեծ թվով առողջացած և մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու։ Այդ թիվը կարող է հասնել մինչև 70-ի. «Այսինքն՝ ինչքան էլ, որ մենք ունենում ենք նոր դրական դեպքեր, մենք ունենալու ենք առողջացման և մեկուսացումից դուրս եկող դեպքեր»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ