Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերը հասել են 235-ի

Մարտ 24,2020 00:40

Քիչ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց իրավիճակի մասին թարմացումները։

Նա նշեց, որ երկուշաբթի օրվա ընթացքում Հայաստանում անհանգստացնող ցուցանիշներ են գրանցվել՝ 41 նոր դեպք է հաստատվել։ Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 235:

«Ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություն է առաջացնում։ Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք։ Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք։ Եվ մենք այս պայմաններում պետք է մի շաբաթով, նախնական տվյալներով, ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելել»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ վարակվածներից 26-ն ունի թոքաբորբ, նրանց վիճակը վերահսկելի է. «Կարող ենք արձանագրել, որ ինչպես նախկինում, մեր ախտորոշվածների մեծ մասը ջերմություն չունի։ 37-38 աստիճան ջերմություն ունի 34 հոգի, 38-39 աստիճան` 6 հոգի։ Այս պահին 39-ից բարձր ջերմություն ունի մեկ հոգի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Տակաւին շատ անբաւարար են Ձեր քայլերը եւ իհարկէ՝ ուշացած։
    Մենք տեսանիւթեր ենք դիտում, որ մարդիկ շարունակում են միջոցառումներ կազմակերպել, շրջել փողոցներում, երթեւեկել, իսկ ԱԺ-ի կոճակ սեղմողները «թքած ունեն» դիմակ դնելու վրայ եւ իրար գլխի են հաւաքւում (այդքանից յետոյ շարքային քաղաքացին էլ անլուրջ կը վերաբերուի կորոնավիրուսին)։

    Այս ընթացքում Դուք առաջնորդի յատկանիշներ չցուցաբերեցիք, որով կբացատրէիք, կը յորդորէիք, կը ստիպէիք մարդկանց դրսերում չզբօսնել։ Այո՛, մարդիկ գործի չգնալով, խելքներին փչել է, որ եթէ լաւ եղանակ է, կարելի է իջնել բակ, զբօսնել։ Այդ պարզ ուղերձը ժողովրդին տեղ հասցնելը Դուք ձախողել էք։

    Փոխարէնը հեռուստացոյցով նստած հեքիաթ են կարդում ձեր կարկառունները (ես նրան դպրոցի պահակ էլ չէի նշանակի)։

    Դուք ի վիճակի չէք առաջնորդին յարիր ոճով բացատրել, որ մարդիկ 14 օր տանը մնան (որ դա բխում է իրենց իսկ շահերից), այլապէս վարակի տարածումն աղէտալի չափերի կը հասնի, էլ չեմ ասում, որ տնտեսութիւնը հիմնայատակ կը փլուզուի։

    Անգելա Մերկելի կոչը դիտե՞լ էք։ Դրա կէսն էլ որ յորդորէք/անէք, ահագին բան է։ Չէ՞ որ Դուք Մերկելից աւելի հեղինակաւոր էք։

    Երբեմն ինձ թւում է, որ պահի լրջութիւնը չէք պատկերացնում։ Մի ամիս առաջ կարելի էր չպատկերացնել, բայց հիմա՞ էլ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031