Լրահոս
Օրվա լրահոսը

Ցա­վոք, իշ­խա­նու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում ի հա­մար­ժեք չգ­նա­հա­տե­ցին ռիս­կե­րը՝ կորց­նե­լով ժա­մա­նա­կը. «Իրատես»

Մարտ 24,2020 09:00

Կո­րո­նա­կյան­քի մեր օ­րե­րում մեզ մա­տու­ցում են թվեր՝ կյան­քի ու մահ­վան վի­ճա­կագ­րու­թյուն, որ­տեղ կյան­քը պարտ­վում է եր­կիր առ եր­կիր: Դա խա­բու­սիկ պատ­կեր է՝ եր­կիր առ եր­կիր ա­պա­քին­ված­նե­րը գե­րակշ­ռե­լու են հե­ռա­ցած­նե­րին: Կարճ ժա­մա­նա­կից: Ու այդ կարճ, բայց հա­վեր­ժու­թյուն թվա­ցող ժա­մա­նա­կի մեջ գեր­խն­դի­րը ինք­նա­պահ­պան­վելն ու շր­ջա­պա­տը պահ­պա­նելն է: Կո­րո­նա­կյան­քի մեր ժա­մա­նակ­նե­րում ի հայտ ե­կան նաև օ­րի­նա­չա­փու­թյուն­ներ.

1. Ցա­վոք, իշ­խա­նու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում ի հա­մար­ժեք չգ­նա­հա­տե­ցին ռիս­կե­րը՝ կորց­նե­լով ժա­մա­նա­կը: Հա­մա­րյա մեկ ա­միս աշ­խար­հի հա­մար COVID-19-ը զուտ չի­նա­կան ֆե­նո­մեն էր: Նրանք թե­րագ­նա­հա­տե­ցին գլո­բա­լաց­ման հետևանք­նե­րը: Ին­չո՞ւ այ­սօր Ի­տա­լիան է կո­րուստ­նե­րով ա­ռա­ջին եր­կի­րը: Յու­րա­քան­չյուր բա­րե­կե­ցիկ չի­նա­ցի զբո­սաշր­ջիկ է, յու­րա­քան­չյուր զբո­սաշր­ջիկ իր պարտքն է հա­մա­րում լի­նել Հռո­մում ու Վա­տի­կա­նում, Ֆլո­րեն­ցիա­յում ու Վե­նե­տի­կում, պար­տա­դիր գնում­ներ ա­նել Մի­լա­նում:

Ի­տա­լիան՝ լի­նե­լով զբո­սաշր­ջու­թյան դրախտ, դա­տա­պարտ­ված էր դառ­նալ վա­րա­կի դժոխք: Ի­տա­լիա­յից՝ Իս­պա­նիա, Ֆրան­սիա, Գեր­մա­նիա, Ավ­ստ­րիա, Շվեյ­ցա­րիա անց­նելն օ­դա­կա­թի­լա­յին վա­րա­կի հա­մար հա­ճե­լի զբո­սանք էր: Զար­գա­ցած ու ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գե­րը պայ­թե­ցին, ո­րով­հետև պատ­րաստ չէին հա­մա­ժա­մա­նա­կյա հա­զա­րա­վոր պա­ցիենտ­նե­րի: Մա­հե­րի թի­վը մե­ծա­ցավ այն եր­կր­նե­րում, որ­տեղ ժո­ղովր­դագ­րա­կան կո­րը հաս­տա­նում է թո­շա­կա­ռու­նե­րի հա­մար: 40-ից հե­տո հի­վան­դու­թյուն­նե­րը գրո­հում են մար­դու վրա, 70-ից ու 80-ից հե­տո ոչ ոք ա­ռողջ չի լի­նում՝ սիր­տա­նո­թա­յին, մի­զա­քա­րա­յին, ա­ղես­տա­մոք­սա­յին, դիա­բե­տիկ բա­զում հի­վան­դու­թյուն­ներ՝ հա­մակց­վե­լով կո­րո­նա­վի­րու­սին, դառ­նում են կյան­քի հետ ան­հա­մա­տե­ղե­լի:

Իշ­խա­նու­թյուն­նե­րը չգ­նա­հա­տե­ցին վա­րա­կի մասշ­տաբ­նե­րը և չպատ­րաստ­վե­ցին. ժա­մա­նա­կին չսահ­մա­նա­փա­կե­ցին մարդ­կանց տե­ղա­շար­ժը՝ կան­խե­լու վա­րա­կի տա­րա­ծու­մը, խնա­յե­ցին կամ թե­րագ­նա­հա­տե­ցին թես­տա­վոր­ման կարևո­րու­թյու­նը, ոչ միայն հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րի, այլև հա­մա­տա­րած բո­լո­րի: Միայն այդ կերպ հնա­րա­վոր էր ժա­մա­նա­կին հի­վանդ­նե­րին զա­տել ա­ռողջ­նե­րից ու վա­րա­կը կենտ­րո­նաց­նել կա­րան­տի­նում: Նույ­նը վե­րա­բե­րում է և Հա­յաս­տա­նին, և ԱՄՆ-ին, և Ֆրան­սիա­յին, և Ի­տա­լիա­յին, և Իս­պա­նիա­յին…

2. Իշ­խա­նու­թյուն­նե­րը ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի նե­րու­ժը չմե­ծաց­րին՝ այդ­պես դե­ղատ­նե­րից հա­մա­րյա բո­լոր եր­կր­նե­րում ա­ռա­ջի­նը ան­հե­տա­ցան բժշ­կա­կան դի­մակ­ներն ու ախ­տա­հա­նիչ գե­լե­րը, հի­վան­դա­նոց­նե­րում պա­կա­սե­ցին մահ­ճա­կալ­ներն ու հի­վան­դա­սե­նյակ­նե­րը: Միայն Չի­նաս­տա­նը, Իս­րա­յե­լը ժա­մա­նա­կին նոր հի­վան­դա­նոց­ներ կա­ռու­ցե­ցին ու զա­տե­ցին կո­րո­նա­հի­վանդ­նե­րին: Բո­լոր եր­կր­նե­րում վա­րա­կի ա­ռա­ջին գծում բժիշկ­ներն ու բուժ­քույ­րերն են: Տաս­նյակ եր­կր­ներ՝ Ֆրան­սիա, Մեծ Բրի­տա­նիա, Ի­տա­լիա…, հետ են կան­չում վեր­ջին 3 տա­րի­նե­րին թո­շա­կի գնա­ցած բժիշկ­նե­րին ու բուժ­քույ­րե­րին:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031