Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, որ նախարարությունում 10 միլիոն դրամի չարաշահումներ են տեղի ունեցել։
Նախարարը նշել է, որ նախարարության կողմից որոշ ժամանակ առաջ գնում է կատարվել, համակարգիչներ են մատակարարվել։ Մրցույթի հաղթողը մատակարարել է սարքավորումները, որոնք պարզվել է չեն համապատասխանում իրենց տեխնիկական բնութագրերին։ Տեղի ունեցածի վերաբերյալ Արշակյանը գրություն է ուղարկել դատախազություն, հարուցվել է քրեական գործ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև