Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում։
Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից։
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից ախտահանվել էին Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Աղբյուր`