Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը». Աննա Հակոբյան

Մարտ 23,2020 22:45

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացնում է.

«Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝

Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։

Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։

Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։

Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ։

Առողջ եղեք»։

 

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Աննա Հակոբյանի իրականացրած ակցիային՝ գրել էր.

«Խնդրում եմ Աննա Հակոբյանին կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ ՉԲԱԺԱՆԵԼ, այն էլ՝ առանց ձեռնոց:

Հիշեք, որ անգամ ԿԲ-ն է շրջանառությունից հանում հին թղթադրամները՝ վիրուսի տարածումը թղթե կրիչների միջոցով սահմանափակելու համար:

Շնորհակալություն:

Հ.Գ. Խնդրում եմ գրառմանս տակ այլ բաներ չգրել»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Կարո՞ղ ա չգիտի, որ “թեստ անցնելը”, դա պատվաստում չի նշանակում։ Հուշել ա պետք։ Թե չէ, դե հիմա բաժանում ա, թող բաժանի․․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031