Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է կարողանայինք ներկայացնել այնպիսի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ, որը ԱՄՆ-ի համար լիներ հետաքրքիր». Թևան Պողոսյան

Մարտ 23,2020 21:35

«Եթե կա մի երկրում մի որոշում, որը մեր ուզածով չէ, ուրեմն մենք այդտեղ ունենք մեր բաժին թերացումը: Կամ ժամանակին չենք բացատրել, կամ սխալ փաստարկներ ենք բերել, չենք հետևել, թույլ տվել, որ մեր հակառակորդներն ավելի լավ աշխատեն, քան մենք»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք՝ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։

Թևան Պողոսյանի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչն է բերել այդ ամենին և մենք ոնց պետք է կարողանանք փոխել ԱՄՆ այդ վարքագիծը: Ըստ նրա՝ պետք է կարողանանք այնպես անել, որ կարևորենք՝ ԱՄՆ-ի, իր՝ հայկական համայնքի շահերի հարգանքից է բխում, որ անպայման հումանիտար ծրագրեր իրականացվեն Արցախում: Թևան Պողոսյանի վստահեցմամբ՝ մեր մոտեցումները պետք է փոփոխենք այս գաղափարից ելնելով: Նա նշեց, որ հետևելով սոցցանցերին՝ լսել է, որ նույնիսկ գաղափար է եղել, որ ԱՄՆ-ն փորձելու է խաղաղության նպաստող ծրագրերին աջակցել, այն էլ միակողմանի:

Այս առիթով Թևան Պողոսյանն ասաց. «Այսօր է պետք այս խնդիրն ավելի շատ բարձրաձայնել, թե ինչ պետք է անենք, որ հանկարծ միակողմանի մեր շահերին հարվածներ չհասցնեն: Պետք է հայկական երկու կողմերը՝ Արցախն ու ՀՀ-ն բացատրեն, որ այլևս միակողմանի ծրագրեր չեն արվելու, իսկ եթե որևէ երկիր աշխարհի վրա կամ ինստիտուտ, որն ունի ցանկություն որևէ ժողովրդավարական դիվանագիտությամբ ծրագրեր անել, ապա դրանք միայն պետք է լինեն եռակողմ՝ Արցախի Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստանի Հանրապետություն. կապ չունի ՀԿ-ների, գիտնականների, լրագրողների, թե մշակութային գործիչների հետ աշխատանք»:

Մեր հարցին՝ արդյոք Արցախում կայանալիք ընտրությունները կարո՞ղ են շատ բան փոխել նաև ճանաչման հարցում, Թևան Պողոսյանը պատասխանեց. «ԱՄՆ-ի կողմից ճանաչման հարցը կարող է փոփոխություն կրել, եթե հայկական կողմերը՝ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունն աշխատեն այդ ուղղությամբ: Այնպիսի պաշար պետք է մեր քաղաքականության մեջ և մոտեցումներում ձևավորենք, որտեղ ԱՄՆ-ն նայի ու ասի՝ ՀՀ-ին, Արցախին, եթե սա պետք է, մենք դա անում ենք, քանի որ բխում է ԱՄՆ շահերից»:

Ամփոփելով Թևան Պողոսյանն ասաց. «Մենք պետք է կարողանայինք ներկայացել այնպիսի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ, որը ԱՄՆ-ի համար լիներ հետաքրքիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031