Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքը՝ ՀՀ-ում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Մարտ 23,2020 18:22

Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Նշվում է, որ 2020թ. փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը դիմել էր Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ իրավական կարծիք ստանալու համար:

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունում են փոփոխությունների նախագծում տեղ գտած առաջարկների զգալի մասը, որոնք պատշաճ կերպով իրագործվելու դեպքում կարող են նպաստել քաղաքական բազմակարծության: Միևնույն ժամանակ եզրակացության մեջ նշվում է, որ փոփոխությունների նախագիծը կշահեր որոշ վերանայումներից, որպեսզի ապահովվի կուսակցությունների գրանցման ոչ այնքան ծանր գործընթաց, ինչպես նաև վերացվեն քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման մեջ առկա բացերը:

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի քանի առաջարկություններ են ներկայացրել, մասնավորապես վերացնել կուսակցությունների գրանցման համար ծանր պահանջները, զերծ մնալ կուսակցության կառավարման մարմինների և որոշումների կայացման գործընթացի մանրակրկիտ կարգավորումից:

Բացի այդ նրանք առաջարկում են նաև ապահովել, որպեսզի բոլոր նվիրատվությունները, այդ թվում՝ ծառայությունների դիմաց կամավորների աշխատանքը, որոնք սովորաբար վճարվում են, նվիրատվություն համարվի, ինչպես նաև վերցվի դոնորի աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պահանջը: Բացի այդ կոչ է արվում վերահսկողության հստակ մեխանիզմ մշակել կոռուպցիայի կանխարգելման համար՝ մանդատների սահմանազատմամբ, մանրամասն ընթացակարգով, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացնել բավականաչափ բյուջե և բավարար աշխատակազմ:

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև խորհուրդ են տալիս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ են տալիս օրենքում այնպես փոփոխություններ կատարել, որպեսզի «օրենքի կոպիտ խախտում» տերմինը արտացոլի խախտման լրջությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031