«Մոտ 22 լրատվամիջոցների հետ մեր ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են, որի արդյունքում պարետի ցուցումներին հակասող տեղեկատվությունը հեռացվել է լրատվամիջոցներից»,-այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
ՀՀ-ում մարտի 16-ից մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով պայմանավորված: Արտակարգ դրության պայմաններում սահմանափակվել են լրատվամիջոցների՝ տեղեկատվություն հրապարակելու հնարավորությունները: Ըստ համապատասխան որոշման, արգելվում է կորոնավիրուսի մասին ոչ պաշտոնական որեւէ տեղեկատվություն հրապարակելը կամ սոցանցում գրառում կատարելը, որը կարող է խուճապ առաջացնել:
Այս օրերին հեռացվել են ինչպես սոցիալական ցանցում գրառումներ, այնպես էլ լրատվամիջոցների հրապարակումներ:
Թե ինչպե՞ս եւ ի՞նչ հիմնավորմամբ է ոստիկանությունը պարզելու, որ տվյալ հրապարակումը խուճապ է առաջացնում, Մհրյանը պարզաբանեց. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, որոնք այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են, եւ խուճապ առաջացնող տեղեկատվություն պարունակելու դեպքում՝ անմիջապես արձագանքում ենք՝ պարետի ցուցումի վրա հղում անելով»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/210803736808456/
Նելլի ԲԱԲԱՅԱՆ