Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնել աշխատանքի պետական տեսչությունը՝ վերջինիս վերապահելով իրավական լայն լծակներ և բավարար գործիքակազմ. ՀՔԱՎ

Մարտ 23,2020 17:55

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արդիական դարձավ նաև այդ իրավիճակում աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրը։

Համացանցում տեղեկություններ հայտնվեցին գործատուների կողմից աշխատանքային իրավունքների խախտումների մասին։

Առաջարկում ենք վերհիշել, թե ինչ խնդիրներ էինք արձանագրել ՀՔԱՎ-ի վարած 18 գործերի շրջանակում 2019 թ․-ի դրությամբ։

Ըստ այդ գործերի՝ աշխատանքային իրավունքների խախտումների հանգեցնող հիմնական խնդիրներն են՝ աշխատավայրում գործատուի կամ այլ աշխատակիցների կողմից գործատուի գիտությամբ խտրականության դրսևորումները, աշխատանքից անհիմն ազատումները, չհիմնավորված կարգապահական տույժերի կիրառումներ, ոչ համարժեք վարձատրության, աշխատավարձի սխալ հաշվարկներ, վերջնահաշվարկի չկատարում, աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին սահմանված կարգով չծանուցելը, աշխատողի առողջությանը պատճառված վնասի չհատուցելը։

ՀՔԱՎ-ը այս վերլուծության արդյունքում վերհանել էր իրավական խնդիրներ և ներկայացրել դրանք լուծելու առաջարկներ։

վերականգնել աշխատանքի պետական տեսչությունը՝ վերջինիս վերապահելով իրավական լայն լծակներ և բավարար գործիքակազմ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության իրականացման համար,
օրենսդրական մակարդակով արգելել խտրականության բոլոր դրսևորումները,
ստեղծել իրավական երաշխիքներ՝ ապահովելու գործատուի ոչ օրինաչափ գործողությունները բարձրաձայնող աշխատողին գործատուի անհիմն և ապօրինի հետապնդումներից պաշտպանելու համար,
ստեղծել աշխատանքային հարաբերություններում խտրականության զոհերին իրավական, հոգեբանական աջակցություն ցուցաբերող անկախ մարմին:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031