«Մաչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Գարի Նեւիլլը եւ Ռայան Գիգզը Մանչեսթերում գտնվող իրենց երկու հյուրանոցները անվճար օգտագործման են տրամադրում Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայությանը:
Այս մասին անձամբ հայտարարել Նեւիլլը:
«Ուրբաթ օրվանից 176 մահճակալները կզբաղեցնեն Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները եւ բուժաշխատողները: Կարծում եմ, մեր ամբողջ ոլորտը պետք է համերաշխություն ցուցաբերի: Մենք ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել: Դա կլինի անվճար: Բուժաշխատողները կկարողանան մի քանի ամիս մնալ անվճար: Նրանց անհրաժեշտ է մեկուսանալ իրենց ընտանիքի անդամներից, որոնց վրա կարող է ազդեցություն ունենալ տեղի ունեցողը»,-հայտարարել է 45-ամյա Նեւիլլը տեսաhաղորդագրությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ