Համաձայն Ucom ընկերությունը և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության՝ այսուհետ Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում կտեղադրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստված դասընթացների տեսանյութեր՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:
Այսպիսով, Ucom-ի uTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, արդեն իսկ հնարավորություն ունեն ամբողջ Հայաստանի տարածքում «Տեսավարձույթ» բաժնում տեղադրված տեսանյութերը դիտել առանց հավելյալ վճարի:
«Ucom ընկերությունում միշտ կարևորվել է կրթությանը շարունակական աջակցություն ցուցաբերելը և այդ է պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ԿՍՊ գործունեությունը ուղղված է եղել հենց այս ոլորտին, մասնավորապես՝ որակյալ ինժեներական կրթությունը հասանելի դարձնելու Հայաստանի բոլոր պատանիներին։ Արտակարգ դրության պայմաններում խոսքը գնում է հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը և մենք չէինք կարող չաջակցել մեր հայրենիքի այս կենսական կարևորության խնդրի լուծմանը»,— ասել է Հայկ Եսայանը։
Կրթական բովանդակությանը հասնելու համար պետք է անցնել «Տեսավարձույթ» (VoD), ապա ընտրել «Հեռավար ուսուցում» բաժինը, ընտրել դասարանը և միացնել տվյալ օրվա տեսանյութը։
Կարդացեք նաև
«Յուքոմ» ՓԲԸ