Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում իրականացվեց մանկալքության կանխարգելման ծրագիրը

Մարտ 23,2020 16:57

«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը, որի նպատակն է՝ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերել աջակցություն սննդի տեսքով:

Ծրագրից անմասն չմնաց նաև Գեղարքունիքի մարզը: Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով մարզի տարբեր համայնքներից նախապես ցուցակագրված բազմազավակ և սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների մարտի 21-ին բարեգործական կազմակերպության կամավորները բաժանեցին սնունդ:

Շահառու ընտանիքների թիվը 35-ն էր, դրանցում բնակվող երեխաների թիվը՝ 127-ը: Ընտանիքներին բաժանված սնունդը հավաքագրվել էր բազմաթիվ անհատների, ընտանիքների և կազմակերպությունների կողմից կատարված բարեգործությունների շնորհիվ:

Ւնչպես հավաստում է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը, «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում կկրի շարունակական բնույթ:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031