Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Բժիշկ-վարակաբանը, որն ապրում և աշխատում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, կոչ է անում մնալ տանը

Մարտ 23,2020 16:28

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի գրառումը, հետևյալ մակագրությամբ. «Աշոտ Պապիկյանը մեր ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչն է: Այս օրերին նա մշտապես բնակվում և աշխատում է հիվանդանոցում: Իսկ մնացածը հենց ինքն է ասել»:

Աշոտ Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 13 օր է, ինչ ԵՍ և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար,քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս,մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

ՀԻՄԱ ԻՆՉԻ՞ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ:

Եթե Դուք տանը չնստեք,ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ,հատկապես բուժ անձնակազմը,քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ:

Ու երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի: Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք….

Մտածեք, մի քիչ մտածեք…. ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ,ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»։

 

https://www.facebook.com/photo.php?fbid=3155393854505805&set=a.445580255487192&type=3&theater

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031