Մեր երկրում կորոնավիրուսի տարածումից առաջ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ոգևորված Գյումրիում զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարով, երեք նոր ավտոբուս է պատվիրել, որոնք կդառնան համայնքային սեփականություն և կծառայեն «Շիրակ» օդանավակայանից արտերկրից ժամանող բարձրաստիճան հյուրերին ու զբոսաշրջիկներին քաղաքի տարբեր հատվածներ տեղափոխելու համար։
Գյումրու քաղաքապետն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Սուբվենցիոն ծրագրով ընդամենը 3 ավտոբուս ենք ներկրելու, բայց փորձարկում ենք անցկացնելու․ մեկը մտցնելու ենք երթուղային գծի մեջ, տեսնենք ոնց կաշխատի: Մյուս երկուսը կծառայեն օդանավակայանից մեր զբոսաշրջիկներին ու հյուրերին տեղափոխելու համար։ Նրանք միշտ գալիս են քաղաքի տոնին, իհարկե, բացի տոնից, երեխաներին ենք ճամբար ուղարկում, ՀՈԱԿ-ներին է անհրաժեշտ, միշտ դիմում են ինձ, ես օգնում եմ։
Եթե քաղաքն ունենա իր սեփականը, արդեն իսկ օգտագործենք։ Այս տարի ընդամենը երեք հատ ենք ներկրելու, բերելու»,-ասաց քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ