Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Մենք արդեն կարող ենք զենք ձեռք բերել ՀԱՊԿ անդամ երկրներից՝ ավելի արտոնյալ պայմաններով՝ հետեւելով նաեւ գնագոյացմանը

Մարտ 23,2020 14:43

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց. «Բնակարանային գործերով գրեթե այդպիսի նիստ գոյություն չունի, որ դատախազություն գործ չուղարկեմ՝ հիմքերի հիմնավորվածությունը պարզելու համար: Ես հասկանում եմ, որ ռազմական, մարտական գործողությունների կամ պատերազմի ժամանակ որոշակի գրագրության անփութություն նաեւ կարող է լինել, բայց նաեւ ունեմ այն հանգամանքը, որ առնվազն մի քանի գործերով, որոնք ուղարկել ենք, քրգործեր են հարուցվել, այսինքն, մեր կասկածները հիմնավորվել են դատախազության ուսումնասիրության արդյունքում»:

Հանձնաժողովի նիստում նաեւ քննարկվեց «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու հարցը:

Գաբրիել Բալայանն ասաց, որ արձանագրվել է այն Մինսկում 2017-ին ու վավերացնելով այն՝ հնարավորություն կա դյուրացնել կողմերի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների համար ձեռք բերել սպառազինություն եւ ռազմական տեխնիկա արտոնյալ պայմաններով: Արձանագրության վավերացումը հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ ԶՈՒ-ն, այլ զորքերը, հատուկ ծառայությունները, զորքերի տարածաշրջանային խմբավորումները, այդ թվում՝ միացյալ, սպառազինելու, ռազմական տեխնիկա ձեռք բերելու ընթացքում հետեւել դրանց գնագոյացմանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ դա չի՞ արգելի ուրիշ պետությունից զենք, զինամթերք գնելը, Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ ոչ, մեզ համար շատ ավելի դրական պայմաններով կարող ենք ձեռք բերել զենք՝ ՀԱՊԿ անդամ երկրներից:

Արձանագրության վավերացմանը հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին ու այն դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031