Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մտադիր ենք եկեղեցին բերել ձեզ մոտ». Պոլսի հայոց պատրիարքարանի առցանց պատարագը. Ermenihaber 

Մարտ 23,2020 14:06

Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ անցկացվող միջոցառումներից անմասն չի մնացել նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը:

Այս միջոցառումների շրջանակներում մարտի 22-ին պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի անցկացրած կիրակնօրյա պատարագն ուղիղ հեռարձակվել է պատրիարքության Facebook սոցցանցի պաշտոնական էջով: Այս քայլի նպատակը հավատացյալներին հեռակա մասնակից դարձնելն է պատարագին:

Համայնքին հղած իր խոսքում Սահակ 2-րդ պատրիարքը մասնավորապես ասել է. «Այս վիճակի հետ կապված պետք է ինչ-որ բան անեինք և մենք ընտրեցինք այսօրվա տեխնոլոլոգիաները ու սոցմեդիայի միջոցով կապվեցինք ձեզ հետ: Մեր այս միջոցառումներին ու քարոզներին կարող եք հետևել ձեր տանից: Դուք չեք կարողանում եկեղեցի գալ, մենք էլ մտադիր ենք եկեղեցին բերել ձեզ մոտ»:

Ավելացվենք, որ Թուրքիայում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1236-ի, իսկ վիրուսի հետևանքով մահացածների թիվը՝ 30-ի:

Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կորոնավիրուսի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ներհամայնքային զորակցության աշխատանքների մասին։ Որոշում է կայացվել Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության հովանու ներքո աշխատանքներ իրականացնել յուրաքանչյուր թաղամասում, մասնավորապես տարեցների և կարիքավորների համար։

Ստորև ներկայացված է հիշյալ հաղորդագրությունը․

1. Նպատակահարմար ենք գտել, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ներհամայնքային զորակցությունն ապահովելու համար համակարգվող աշխատանքներն իրականացվեն Հայկական հիմնադրամների միության հովանու ներքո։ Համայնքի կարիքավորներին և տարեցներին օգնելու համար կարևոր է օգտագործել ներկայիս վարչական մեխանիզմները։ Յուրաքանչյուր թաղամասի ակտիվ աշխատանքները կիրականացվեն Եկեղեցական վարչությունների, աղքատախնամ մարմինների, վարժարանների ծնողական միությունների, դպրոցական միությունների համագործակցությամբ։

2. Յուրաքանչյուր եկեղեցու քարտուղարություն կգործի որպես հաղորդակցության կենտրոն։ Կապահովվեն հեռախոսի և համացանցի անհրաժեշտ կապերը։

3. Թաղամասերում Եկեղեցական վարչությունների առաջնորդությամբ պետք է սկսվի կամավորների միջոցով օժանդակության զորակոչ։

4. Ստորև ներկայացված են օժանդակություն տրամադրող և ծառայողական շրջանակները.

ա. Օգնել գրանցված կարիքավորներին և անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրել լրացուցիչ սնունդ և նյութական աջակցություն։

բ․ Օգնել այն կարիքավորներին, որոնք թեև գրանցված չեն որպես կարիքավոր, սակայն իսկապես ունեն դրանց կարիքը։

գ. Գտնել միայնակ տարեցների և օգնություն տրամադրել նրանց։

դ. Առողջապահական հարցերի դեպքում իրազեկել նրանց, որոնք տեղեկություն և կամ օժանդակություն կխնդրեն։  Ակտիվ կապ հաստատել Սուրբ Փրկիչ Ազգային Հիվանդանոցի հետ։

ե․ Կենտրոնին տեղեկություն տրամադրել իրենց թաղամասերում հաստատված կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ։

զ․ Հեռախոսագծեր ստեղծել այն կամավորների հետ, որոնք պատրաստ են զրուցել միայնակ ապրողների հետ։

է. Խորհրդակցական ուղիներ հաստատել հոգևորականների և կամավոր հոգեբանների հետ։

5. Հայկական Հիմնադրամների միությունը որպես կենտրոն պետք է  համակարգի յուրաքանչյուր թաղամասի ներքին աշխատանքները և վերահսկի կատարվող աշխատանքները։

«Այսօր մեր ապրած դժուարութիւնները ընկալենք որպէս մեր սրտերէն ներս մարդասիրութեան զգացումը զօրացնող առիթներ եւ այն ինչ որ կրնանք ընել որպէս բարեգործութիւն եւ ներդրում, չզլանանք մեր նմաններէն։ Յոյսը զօրացնենք։ Աստուծոյ օգնութեամբ ի մօտոյ գեղեցիկ օրերն ու գարունը կը սպասեն մեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ermenihaber / www.turkiyeturizm.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031