Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Մարկոսյան. «Մանկավարժականը հեռավար մեթոդով հաղորդում է պատրաստել»

Մարտ 23,2020 13:54

Կորոնավիրուսի համավարակը պատճառ դարձավ, որպեսզի ամերիկյան նշանավոր մի շարք հաղորդաշարեր հեռարձակվեն տնից, հաղորդավարների աշխատաոճը փոխվի ինքնամեկուսացման պատճառով:

Նման փորձ է արել նաեւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, ինչի առիթով էլ զրուցեցինք համալսարանի «Հաջողության բանաձեւ» հաղորդաշարի պրոդյուսեր, խմբագիր, լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանի հետ:

«Մանկավարժական համալսարանն արդեն շուրջ 5 տարի, որպես ուսուցման հետաքրքիր և արդյունավետ միջոց, օգտագործում է Google Classroom հարթակը։ Եվ այս օրերին, երբ այն հնարավորություն տվեց ուսուցման պրոցեսը շարունակելու, ավելի քան հեշտությամբ, մի քանի գործառույթ ավելացնելով մեր աշխատանքին, անցանք հեռավար ուսուցման ձևին։ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի ստեղծագործական թիմն իր առջև խնդիր դրեց հենց հեռավար մեթոդով պատրաստել հաղորդումը հեռավար կրթության մասին՝ ապացուցելով, որ անհնարին գրեթե ոչինչ չկա։

Մի քանի ժամում թիմը համախմբեց իր ուժերը և առցանց տիրույթում՝ ռեժիսորը իր գործն անելով, օպերատորը իր աշխատանքով, խմբագիրը՝ տեքստի խմբագրմամբ և հաղորդավարը հեռախոսով ձայնագրվելու միջոցով, հյուրը՝ իր տնից, երկու հաղորդավարները՝ իրենց տներից, պատրաստեցինք նյութերը և ուղարկեցինք մոնտաժային աշխատանքների։ Միակ բարդությունը, որին հանդիպեցինք, համացանցի գերծանրաբեռնվածությունն էր, հետևաբար՝ արագությունը։ Ինչևէ։ Գործը արվեց, և մենք ապացուցեցինք, որ կարելի է հասնել ցանկալի արղյունքի, եթե կա նպատակ»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Դիանա Մարկոսյանը։

Նաեւ հավելեց, որ առցանց պայմաններում հաղորդում պատրաստելու գաղափարը հաղորդման ռեժիսոր Արտյոմ Աղասարյանին է պատկանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031