Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանգրիլա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ». Ծառուկյան

Մարտ 23,2020 13:12

«Պետությունը, որպես ընտանիքի հայր, պետք է մտածի իր աշխատողի թոշակի մասին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք՝ այսօր նա վրդովվել էր հարցադրումներից, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նաեւ իր որոշ ձեռնարկությունների աշխատակիցներ ստիպված տանն են, սակայն Ծառուկյանը նրանց չի պատրաստվում վճարել:

Գագիկ Ծառուկյանը համոզմունք հայտնեց՝ ով որոշել է երկրում արտակարգ դրություն հաստատել, նա էլ պետք է մտածի հարկադրաբար աշխատանքի չգնացող քաղաքացիներին վճարելու մասին:

-Օրինակ, «Շանգրիլա»-ն չի աշխատում, որեւէ աշխատող չի վճարվում,-հետաքրքրվեցին լրագրողները:

-Ուրեմն, «Շանգրիլա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ: Հասկացա՞ք, թե ոչ: Աղջիկ ջան, կառավարիչն արտասահմանցի է, դու հասկանո՞ւմ ես, թե ոչ,-պատասխանեց Ծառուկյանը:

-Բայց դուք եք սեփականատերը:

-Ես փայատեր եմ, աղջիկ ջան: Թող գնան արտասահմանցիների հետ պայմանավորվեն, ես ի՞նչ կապ ունեմ:

-Վարկերի խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:

-Եթե արտակարգ իրավիճակ է հայտարարված, բոլոր վարկերը պետք է երեք ամսով սառեցվեն: Տնտեսությունն այսօր անդունդի եզրին է:

-Եթե խոշոր սեփականատերերը ձեռքերը լվանում են այս ամենից եւ ամեն ինչ թողնում պետության վրա, այդ դեպքում պետությունն ինչպե՞ս է դուրս գալու տնտեսական շոկից:

-Աղջիկ ջան, դու որ խոսալուց հարց ես տալիս…եթե, ասենք, Ծառուկյանը տվեց…հիմա ունենք, ասենք թե, 70 հազար ՓՄՁ-ներ, որոնցից յուրաքանչյուրում 30-50 մարդ է աշխատում: Եթե մարդը չի կարողանում ապրի, սեփականատերը ո՞նց է տալու այդ գումարը:

-Բայց դուք այդ խնդիրը չունեք, չէ՞:

-Ասենք՝ չունեմ, ես տվեցի: Դուք առիթ եք ման գալիս: Ծառուկյանն օրինակ է ծառայել եւ ծառայում է: Ասողին լսող է պետք, ստորակետ եք ուզում գտնել Ծառուկյանի վրա: Ծառուկյանի ասածները եթե չանեն, դատարկ տաշտակի առաջ են մնալու, ուրի՞շ:

-Համ բարեգործությունից եք խոսում, համ ասում եք, որ ձեր չաշխատող աշխատակիցներին այս ընթացքում չեք պատրաստվում վճարել:

-Աղջիկ ջան, ես ձեր հարցերին պատասխանում եմ: Դու պետության հարցը թողած…Ծառուկյանը պետություն չի, սեփականատեր է: Պետությունը թող անի, մենք էլ հնարավորության սահմանում կաջակցենք:

-Եթե մի ամիս վճարեք ձեր աշխատողներին, կսնանկանա՞ք:

-Ներողություն, աղջիկ ջան, դու իմ մասին մի մտածի: Դու մնացածի մասին մտածի, քո ղեկավարության մասին մտածի: Ծառուկյանն իր աշխատողներին անպայման կպահի: Ծառուկյանն անկախ ամեն ինչից իր ժողովրդի եւ կոլեկտիվի կողքին է: Ես միշտ էլ օգնել եմ եւ օգնելու եմ, բայց այսօր օգնելով երկիր չես պահի: Այսօր լուրջ քայլեր են պետք, որ բոլորը կարողանան այս իրավիճակից դուրս գալ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031