Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
⛔️ Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։
Արցախի տեղեկատվական շտաբ