Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ահաբեկիչ չեմ, որ մարդուն ահաբեկեմ». Գորիսի փոխքաղաքապետն իր անվան հետ կապված աղմկահարույց միջադեպի մասին

Մարտ 23,2020 12:42

Գորիսի քաղաքապետարանից այսօր տեղեկացանք, որ աղմկահարույց միջադեպի հետ առնչվող քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու նրա տեղակալ Մենուա Հովսեփյանն այսօր աշխատանքի չեն գնացել:

Քաղաքապետն արդեն մի քանի օր է, ինչ հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ նրա տեղակալ Հովսեփյանը Aravot.am-ի մի քանի հարցերին պատասխանեց:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է ՝ գրում են, որ քաղաքապետի ու տեղակալի տներում խուզարկություններ են արվել, եղան նաեւ տեղեկություններ, որ նրանք ձերբակալվել են:

Մենուա Հովսեփյանը հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե ինքն ու քաղաքապետն առեւանգել են քաղաքապետին պատկանող խանութի աշխատակից Գ. Հ-ին ու պարտադրել նրան իրենց տալ 33 միլիոն դրամ, գումարային խնդիրն առաջացել է վերահաշվարկի արդյունքում: Ըստ լրատվամիջոցների՝ քաղաքապետն ու փոխքաղաքապետը Գ. Հ-ին սպառնացել են, որ եթե նշված գումարը չտա, իրենից գույք կխլեն:

«Չեմ կարող ոչինչ այս պահին մանրամասնել, հաստատ խնդիր չկա, սուտ է, հերյուրանք է: Էդ հարցերով Գուրգենի փաստաբանին դիմեք, ես չեմ կարող խոսել, Գուրգենին հարցրեք, ինքն ավելի լավ կիմանա»,- ասաց Հովսեփյանը:

Մեր հարցին՝ ինչու այսօր աշխատանքի չի գնացել, փոխքաղաքապետը հարցով պատասխանեց. «Բայց ով ասաց՝ չեմ գնացել: Սխալ է, սուտ են ասել: Առավոտյան եղել եմ քաղաքապետարանում, հիմա դուրս եմ եկել: Ով է ասել, որ չեմ գնացել աշխատանքի»:

Մեր զրուցակիցը նաեւ հերքեց, որ քաղաքապետը ՀՀԿ-ական է. «Չկա նման բան»:

Մենուա Հովսեփյանի խոսքով, ինքը դեռ քննչական կոմիտե չի հրավիրվել, աղմկահարույց գործով էլ կարգավիճակ չունի:

Ըստ լրատվամիջոցների՝ քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն այլ անձանց հետ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ, 33 միլիոն դրամը չվերադարձնելու համար Գուրգեն Հ.-ին ապօրինի ազատությունից ազատությունից ապօրինի զրկել են, ծեծել են եւ ձեռքից խլել են ավտոմեքենայի բանալիները եւ առանց իր համաձայնության՝ մեքենան տարել են իրենց հետ, բռնությունների են ենթարկել, ահաբեկել են նաեւ Գուրգենի ընտանիքի անդամներին: Այս առնչությամբ Մենուա Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Ես ահաբեկիչ չեմ, որ մարդուն ահաբեկեմ, բացառվում է նման բան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Առուշ Առուշանյանի եւ Մենուա Հովսեփյանի լուսանկարը՝ «Զանգեզուրն Այսօր»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031