Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աղջիկ ջան, ինչքան դատարկ-դատարկ դու կարաս խոսաս». Ծառուկյանը զարմացավ, թե ինչու ինքը պետք է վճարի գործի չգնացող աշխատակիցներին

Մարտ 23,2020 12:24

Ազգային ժողովում այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ «այս օրերին շատ մարդիկ եւ կազմակերպություններ դրամական օգնություն են փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի պետական հիմնադրամին, դուք պատրաստվո՞ւմ եք»: Ծառուկյանը պատասխանեց. «Իհարկե, ո՞նց կարող է Ծառուկյանն ինչ-որ բան չպատրաստել: Դա միշտ արել ենք, անում ենք: Այսօր հանձնարարել եմ: Քանի որ կորոնավիրուսով հիվանդների մեծամասնությունը Նորքի հիվանդանոցում են, այդտեղ խնդիրներ կան, բոլոր հիվանդներն այդտեղ են, ես արդեն հաշվեհամարը վերցրել եմ, որ այդտեղ 35 միլիոն միայն հիվանդների համար եմ փոխանցել, որ կարողանան ապաքինման համար անհրաժեշտ ամեն ինչը…տնօրենի հետ ենք պայմանավորվել: Տասը միլիոն էլ, որպես պարգեւատրում, հիվանդանոցի բուժաշխատողների համար է, որ առավոտից երեկո աշխատում են: Բացի այդ, Գյումրիում էլ քսան հիվանդ կա, տասը միլիոն հիվանդների համար ենք փոխանցել, հինգ միլիոն էլ՝ բժիշկների, որպես պարգեւավճար»:

-Աբովյանից բողոքում են, որ դեպի Երեւան անվճար տրանսպորտը վերջին օրերին չի գործում, ինչո՞վ է պայմանավորված:

-Ես տեղյակ չեմ, կառավարությանը հարցրեք: Բայց անվճարը գործում է:

-Չի գործում, ասում են:

-Անվճարը չի կարող չգործել:

-Դուք շատ աշխատակիցներ ունեք, վնասներ կրե՞լ եք, աշխատողները գնո՞ւմ են գործի:

-Հիմա աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է, բայց պարոն Ծառուկյանը ձեզ երկու ամիս առաջ էր ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան: Եթե Ծառուկյանի ասածը լսեին, նախապատրաստական աշխատանք անեին, հիմա այսպես չեր լինի: Բայց հիմա չեմ ուզում մեղադրել, թե ով ինչ չի արել: Հիմա բոլորս միասնական պետք է լինենք, սա բոլորիս խնդիրն է:

-Մարդիկ աշխատո՞ւմ են:

-Աղջիկ ջան, եթե արտակարգ իրավիճակ է, արգելել են, ես ո՞նց կարամ ասեմ…

-Վճարո՞ւմ եք աշխատողներին:

-Բայց ես ինչո՞ւ պետք է վճարեմ: Պետությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել եւ պարտավոր է իր ժողովրդին, ով չի աշխատում, գումար տրամադրի…

-Այսինքն, հարկադիր արձակուրդի համար չեք վճարելո՞ւ աշխատողներին:

-Աղջիկ ջան, ինչքան դատարկ-դատարկ դու կարաս խոսաս: Աղջիկ ջան, ես սովորական քաղաքացի եմ, պետությունը որոշել է արտակարգ իրավիճակ հաստատել: Եթե արտակարգ իրավիճակի որոշողը Ծառուկյանը լիներ, այնպես կաներ, որ ամեն ինչ իր տեղում լիներ…

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031