Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ընդունեց մեկուսացման եւ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին պատժող օրենսդրական փաթեթը

Մարտ 23,2020 12:08

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունեց հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ է նախատեսում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման եւ ինքնամեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար:

Ըստ այդմ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնը խախտելը կենթադրի վարչական պատասխանատվություն, իսկ քրեական տեսանկյունից արարքը հանցագործություն կհամարվի, եթե կանոնը խախտելու հետեւանքով կվարակվի մեկ այլ անձ. եթե նույն արարքը ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, օրինակ՝ որեւէ օրգանի գործունեության ամբողջական դադարում, ապա սահմանվում է 500.000-700.000 դրամ տուգանք, կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ առավելագույնը երկու տարի ժամկետով: Իսկ եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձի՝ կանոնները խախտելու հետեւանքով մեկ այլ անձի անզգուշությամբ մահ կպատճառվի, պատիժը կլինի 2-4 տարվա ազատազրկում, նաեւ՝ գործունեության որոշակի տեսակներից կամ պաշտոնից զրկում:

Օրենսդրական փաթեթի ընդունմանը «կողմ» էր քվեարկել 117 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն աշխատակազմին հորդորեց իր աշխատանքը կազմակերպել հնարավորինս արագ, որպեսզի ընդունված փաթեթը ստորագրի եւ ուղարկի ՀՀ նախագահին՝ հաստատման:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031