Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ նախագծում՝ առնչվող ԶԼՄ-ներին եւ մեկուսացված-ինքնամեկուսացված անձանց

Մարտ 23,2020 11:29

Ազգային ժողովն այսօր քննարկում է հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը, ինչպես առաջին ընթերցման ժամանակ էր հայտարարվել, վարչական եւ քրեական պատիժ է սահմանում (մինչեւ 5 տարվա ազատազրկում) արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների եւ տեղեկատվության տարածման սահմանափակումները խախտող ԶԼՄ-ների համար:

Օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ որոշակի փոփոխություններ են իրականացրել: Նախ, ֆիզիկական անձանց առնչությամբ տեղեկատվության տարածման սահմանափակման խախտումով պայմանավորված տուգանքը հանվել է, քանի որ կառավարությունն այդ առնչությամբ այլ օրենսդրական փոփոխություն է քննարկում: Փոխարենը, տուգանքը որոշակիորեն պահպանվում է լրատվամիջոցների համար:

Նախարարը նշեց, որ «ԶԼՄ-ներ» հասկացությունը փոխարինել են «լրատվական գործունեություն իրականացնողներ» հասկացությամբ, իսկ տուգանքը կիրառվելու է, եթե տեղեկատվության տարածման սահմանափակման արգելքը լրատվամիջոցը խախտի երկրորդ անգամ. «Մեկ օրում տեղեկատվության սահմանափակման արգելքի խախտում հանդիսացող հրապարակումը չվերացնելը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատակից 1000-ապատիկի չափով»:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս ընթացքում սահմանել են նաեւ «մեկուսացում» եւ «ինքնամեկուսացում» հասկացությունները: Այսպես, մեկուսացում է համարվում հիվանդի, վարակվածի, նրա հետ շփվածների առանձնացումը որոշակի տարածքում՝ վարակի տարածումը կանխելու նպատակով, իսկ ինքնամեկուսացում է համարվում նշյալ անձանց առանձնացումն իրենց մշտական բնակության կամ նախընտրելի մեկ այլ վայրում:

«Դժվար է պատկերացնել, որ դիտավորությամբ հնարավոր է այլ անձանց վարակել, բայց սահմանել ենք կորոնավիրուսով դիտավորյալ վարակելու հասկացությունը»,-հավելեց Բադասյանը:

Նշենք, որ օրենսդրական փաթեթը դեռ պետք է քվեարկվի: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031