Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժը կորցրած են ճանաչվել Իրանի, Վրաստանի եւ ՌԴ-ի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին կառավարության որոշումները

Մարտ 23,2020 11:21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

22 Մարտի 2020, 325 – Ն

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 13-ի «Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին»
N 280-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 17-ի «Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 303-Ն որոշումը։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031