Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տնտեսությունը վտանգված է` նավթի գների անկման պատճառով. Oilprice.com

Մարտ 22,2020 23:58

Դոլարի պահանջարկն աճել է Ադրբեջանում` նավթի գների անկումից հետո այլ արժույթի արժեզրկման վախի պատճառով: Հայտնում է Oilprice.com-ը:

Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև թշնամանքը հանգեցրեց նրան, որ նավթի գներն անկում կատարեն մարտի 9-ին: Նրանք ցածր մնացին` ավարտելով շաբաթը 34 դոլարից էլ ցածր: Ադրբեջանի տնտեսությունը խիստ կախված է գազի և նավթի եկամուտներից, և իր ներկայիս բյուջեն հիմնված է 53 դոլար նավթի գնի վրա:

Երկրի իշխանությունը դե ֆակտո պահպանում է արժույթի` մանաթի արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ, և կարող է արժեզրկել մանաթը` իր բյուջեին աջակցելու համար: Այդպես արել է երկու անգամ 2015 թվականին` էական դժվարություններ ստեղծելով սովորական ադրբեջանցիների համար, որոնք իրենց խնայողությունները մանաթով են պահում:

Հիշելով այդ փորձը` մարդիկ փորձում են իրենց մանաթը փոխանակել ավելի վստահելի դոլարով: Որոշ բանկեր արձագանքել են այս երևույթին` սահմանափակելով դոլարի վաճառքը:

Տնտեսագետ, REAL կուսակցության համահինադիր Նաթիգ Ջաֆարլին հայտնում է, որ մարտի 11-ի առավոտյան գնացել է Բաքվում գտնվող չորս բանկ, որոնցից ոչ ոք դոլար չէր վաճառում: Նա իրավիճակը լարված է գնահատել:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031