Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտարարելով, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով:
«Ես և իմ ընտանիքը գտնվում ենք ինքնամեկուսացման մեջ այնքան ժամանակ, որքան բժիշկներն անհրաժեշտ կհամարեն: Ներկայումս մենք բոլորս մեզ լավ ենք զգում, բայց ես ունեցել եմ ջերմություն և հազ, և այդ պատճառով որոշեցի թեստ անցնել, և թեստի արդյունքները դրական էին: Բոլորին խնդրում եմ չափազանց զգույշ լինել, հետևել ցուցումներին` հաճախ ձեռքերը լվանալով, ուրիշներից 2 մետր հեռավորություն պահպանելով, և անելով այն ամենը, որպեսզի կարողանաք կանգնեցնել վիրուսի տարածումը:
Եվ խնդրում եմ` ամենից առաջ մնացեք տանը, եթե կարող եք: Միասին կարող ենք պայքարել վիրուսի դեմ և կանգնեցնել ներկայիս համաշխարհային ճգնաժամը, որ կարողանանք շատ շուտով վերադառնալ մեր առօրյա կյանքերին: Խնդրում եմ` հետևեք ձեր տեղական իշխանությունների ցուցումներին և կանոնակարգերին` ապահով մնալու և ոչ միայն ձեզ պաշտպանելու համար, այլև ամբողջ համայնքին»,- գրել է երգիչը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Պլասիդո Դոմինգոյի ֆեյսբուքյան էջից