Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն այս պահին 194-ն են։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ վարակակիրների թիվը 190-ն է:
Վարակման 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:
Ջերմություն ունի հիվանդների մեկ տոկոսը:
65 -ից բարձր տաիքային խմբում ունենք 9 հիվանդ, 70-ից բարձր խմբում`3, 80-ից բարձր տարիքային խմբում հիվանդ չունենք: Վերջինս ամենասուր ռիսկային խումբն է:
Վարչապետը տեղեկացրեց, որ վերին Լարսը արդեն բացվել է եւ մեր 140 քաղաքացիներն արդեն եկել են Հայաստան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ