Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները չեն ընդունում այդ երկրի դեսպանատան առաջարկները՝ անելանելի համարելով իրենց վիճակը․ «Ա1+»

Մարտ 22,2020 21:43

Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ ՌԴ քաղաքացիները չեն ընդունում այդ երկրի դեսպանատան առաջարկները՝ անելանելի համարելով իրենց վիճակը:

Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով:

Քաղաքացիները դիմել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղից ստացել երկու առաջարկ, որոնք, սակայն, իրագործելի չեն։ Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց քաղաքացիներից մեկը՝ Վարդան Պալյանը, որը Հայաստան է ժամանել քթի վիրահատության նպատակով, և այժմ վերադառնալ չի կարողանում: Ի դեպ, դեսպանատունն առաջարկում է նրան դիմել հարցերով։ Վերջինս էլ հարցի լուծումը գտնելու համար երկրորդ օրն է՝ այլ քաղաքացիների հետ գնում է Վրաստանի դեսպանատուն:

«ՌԴ դեսպանատնից մեզ առաջարկել են մեր միջոցներով վարձել բեռնատար ավտոմեքենեա, որը կտեղափոխի մեր սեփական մեքենաները Վերին Լարս, իսկ մենք կրկին մեր միջոցներով վարձած ավտոբուսով կհասնեք Վերին Լարս, այնտեղ կնստենք մեր մեքենաները և կգնանք Ռուսաստան: Երկրորդ տարբերակով մեզ առաջարկեցին թողնել մեր ավտոմեքենաները Երևանում գտնվող անվճար ավտոկայանատեղիում, մեր միջոցներով գնենք ինքնաթիռի տոմս և գնանք Ռուսաստան, որոշ ժամանակ անց կգանք մեր մեքենանների հետևից»,-հայտնեց Վարդան Պալյանը։

Քաղաքացիները մերժել են երկու տարբերակն էլ, որովհետև մեքենաների տեղափոխման ծախսը բավականին մեծ է եղել՝ չհաշված իրենց՝ ավտոբուսով մեկնելու ծախսը:

Ինքնաթիռով գնալու տարբերակից հրաժարվել են կրկին գումարային խնդիրների պատճառով, բացի այդ և՛ ավտոբուսի, և՛ ինքնաթիռի պարագայում ունեն նոր կորոնավիրուսով վարակվելու մտավախություն:

Այսօր նրանք Վրաստանի դեսպանատան դիմաց հավաքվելուց հետո՝ ձևակերպել են իրենց առաջարկները, որոնք նամակի տեսքով հանձնել են և՛Ռուսաստանի, և՛ Վրաստանի դեսպանատուն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031