COVID-19 համավարակով պայմանավորված` վաղվանից` մարտի 23-ից սկսած, Ռուսաստանի դաշնությունը սահմանափակում է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր երկրների հետ: Բացառություններ կլինեն միայն Մոսկվայից մյուս երկրների մայրաքաղաքներ թռիչքների եւ մի քանի մեծ քաղաքների համար: Բացառություն կլինի նաեւ ՌԴ-ից մարդկանց տեղափոխելու չարտերային թռիչքների համար:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ քաղավիացիան:
Թե սահմանափակումները որքա՞ն կգործեն, չի հստակեցվում:
Բացառությունների ցանկում նաեւ Երեւանն է: Այսինքն, Երեւան-Մոսկվա չվերթերը գործելու են:
Կարդացեք նաև
Թարգմանեց Նելլի Գրիգորյանը