Սլովենիայի միակ ատոմակայանը ՝ Կրսկոն, չի տուժել հարևան Խորվաթիայում կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր երկրաշարժից, սակայն իշխանությունները հայտարարել են, որ ատոմակայանը սկսել է ստուգել համակարգերն ու սարքավորումները՝ որպես սովորական կանխարգելիչ գործողություն:
Ինչպես հայտնում է, Սլովենիայի միջուկային անվտանգության վարչակազմի տնօրեն Իգոր Սիրկը, ատոմակայանը շարունակում է գործել ամբողջ ուժով:
Ատոմակայանը պատկանում է և՛ Սլովենիային, և՛ հարևան Խորվաթիային, որի մայրաքաղաքը ցնցվել էր 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժից, վնասվել են շենքերը, հրդեհներ են առաջացել և բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել փողոց դուրս գալ: Երկրաշարժը դարձել էր նաև 15-ամյա երեխայի մահվան պատճառ:
Կարդացեք նաև
Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ