Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողով անցկացրեց

Մարտ 22,2020 18:10

«Խրախուսեք, որ երեխաները շատ կարդան»,- այսօրվա ֆեյսբուքյան համազգային ծնողական ժողովի ժամանակ ծնողներին հորդոր ուղղեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը ծնողներին էլ հորդոր ուներ՝ լուրջ վերաբերվել արտակարգ դրության պայմաններում հայտարարված հեռավար կրթության գործընթացին, հետեւել առողջապահության նախարարության եւ պարետատան հաղորդագրություններին, խստորեն պահպանել ցուցումները:

Նախարարը ծնողներին, ուսուցիչներին եւ տնօրեններին հորդորեց նաեւ հեռավար կրթության համար հետեւել եւ օգտվել ՀՀ ԿԳՄՍ-ի կայքից, քանի որ տեղեկություններ եւ ահազանգեր են ստացել այն մասին, որ որոշ անհատներ փորձել են հեռավար ուսուցման վճարովի ծառայություններ առաջարկել:

Նախարարը հստակեցրեց՝ տանը մնալը արձակուրդ չէ երեխաների համար, ուստի պետք չէ էքսկուրսիաներ կազմակերպել: Ծնողներին հորդորեց՝ ուշադիր լինել եւ հետեւել, որ երեխաները էլեկտրոնային հարթակներով կապ պահպանեն ուսուցիչների հետ: Հ1-ով հեռարձակվող դասերն էլ, ըստ նախարարի, դուր են եկել ոչ միայն երեխաներին, այլ նաեւ ծնողներին, տատիկ-պապիկներին: Արայիկ Հարությունյանն ասում է՝ այս ժամանակահատվածը պետք է օգտագործել կրթական ցենզը եւ զարգացվածության մակարդակը բարձրացնելու համար: Բացի Հ1-ից, ձայնագրված դասեր են հեռարձակվելու նախարարության ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերով: Նախարարը լավ է հասկանում՝ հեռավար կրթությունը չի կարող փոխարինել առկա ուսուցումը դպրոցներում, բայց փորձում են լցնել դադարը:

Նախարարը նաեւ երեխաների եւ ծնողների առցանց անվտանգության կանոններն է հրապարակել:

Անընդհատ հեռուստացույցի եւ համակարգչի էկրանների առջեւ նստելուց առողջական խնդիրներից խուսափելու համար նաեւ ֆիզկուլտուրայի դասեր կլինեն՝ Հ1-ով:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ավարտական դասարանների եւ միասնական քննությունների հարցին: Նախարարն ասաց՝ հեռավար ուսուցման երկշաբաթյա արդյունքները ամփոփելուց հետո, կորոշվի՝ դասերը երկարացվո՞ւմ են եւ որքա՞ն դասեր են անհրաժեշտ: Հաշվի են առնվում այն, որ որոշ շրջաններում համացանցի խնդիր կա, որ ուսուցիչների եւ երեխաների մի մասը էլեկտրոնային սարքերի խնդիր ունեն, այս բոլոր տեղեկությունները հավաքվում են, կամփոփվեն եւ որոշումներն ըստ այդմ կկայացվեն:

Այօր երեկոյան Արայիկ Հարությունյանը կընթերցի Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158130032898501/?__tn__=%2CdC-R-R&eid=ARAKR7qwSa1f-QKuk7IdbgnZkF9IGf9wFZ7GEvmV7f6wbBKooKszfKSuEyX9tqq5UVySkSCbyi-W3LxN&hc_ref=ARQrRvPSH1qtlGklewcKnKyULi_7LzCXBJOR-Bqzy2KpnKcnIcsxelhT-1HkRmHI-AI&fref=nf

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031