Գերմանական Sudwestrundfink ռադիոյի փոխանցմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, թե հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում նախատեսված 32-րդ ամառային օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի աշխարհի շուրջ 11 հազար մարզիկների երազանքը, հետեւաբար, նման որոշում կայացնելը արդարացի չի լինի:
Reuters գործակալությունն էլ տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն, որ մի քանի երկրների ԱՕԿ-ներ դիմել են ՄՕԿ-ին՝ Խաղերը հետաձգելու խնդրանքով, օլիմպիական խաղերի կազմակերպիչները այժմ արդեն մտածում են օլիմպիական խաղերն անցկացնելու այլընտրանքային տարբերակների մասին: Մասնավորապես, օրակարգ է բերվում օլիմպիական խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգելու հնարավորությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ