Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդներից 14-ի մոտ կա թոքաբորբ, ստանում են սիմպտոմատիկ բուժում․ Արսեն Թորոսյան

Մարտ 22,2020 16:58

Հայաստանում, այսօր առավոտվա դրությամբ կա կորոնավիրուսով վարակվածների 190 հաստատված դեպք ունենք, որոնցից մեծ մասի առողջական վիճակը բավարար է: Այս մասին, քիչ առաջ, ֆեյսբուքյան էջում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիվանդներից 14-ի մոտ կա թոքաբորբ, ստանում են սիմպտոմատիկ բուժում, ստանում են ջերմիջեցնող դեղեր եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ: 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունեն՝ պայմանավորված այլ հիվանդությունների պատճառով բարդացումներով եւ գտնվում են Նորքի ինֆեկցիոն  հիվանդանոցում: Արհեստական շնչառության կարիք չունեն: Վեց քաղաքացիների առողջական վիճակը, ըստ նախարարի, գնահատվում է կայուն: Նրանք ստանում են համապատասխան բուժում:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ շուտով կլրանա մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների մի մասի մեկուսացման 14-րդ օրը: Նրանց թեստեր կարվեն, հետո միայն պարզ կլինի, թե ինչ անել: Նախարարը հույս ունի, որ նրանց կուղեկցեն բնական կյանքի: Կլրանա նաեւ որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը. հետազոտություններից հետո, եթե պարզվի, որ վարակը վերացել է նրանք նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031