ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։
Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչո՞ւ նման որոշում նախկինում չէր կայացվում։
Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։
Կարդացեք նաև
Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը նույն հանրաքվեի հետ կապված…
Հիշեք նաեւ ԱՄՆ կատարված կառավարության եւ խորհրդարանականների բազում ու ճոխ այցերը։
Ակնհայտ է, որ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետեւանք է նաեւ։
Կոնկրետ պատճառը իմանալով հանդերձ՝ հիմա այն չեմ բարձրաձայնի:
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220980697605291
այս դիտողութիւնը անուղղամիտ է
անցեալում, ԱՄՆ-ն այդ գումարները կու տար, որպէսզի անոր դիմաց Հայաստանը անջատէ Ռուսաստանից
յեղափոխութենէն ետք – որուն առջեւ ծունկի եկաւ, արագօրէն յանձնուեցաւ Ձեր պաշտելի շեֆը -, նոյն ԱՄՆ-ն այդ նոյն վճարովի ակնկալութիւնը աւելի թափ առաւ
այժմ հասան այն եզրակացութեան թէ ի զուր է, այս իշխանութիւնը եւս գոնէ այդ էշութիւնը չի անելու, մնալու է Ռուսաստանի դաշնակից, հետեւաբար՝ վերջ դրուին այդ «նուէրին»
սա գանգատելու բան չէ, այլ ուրախ լուր է, սփոփանքի խոր շունչ քաշելու պատճառ է
այժմու իշխանութեան միմիակ էական լաւ կողմի հաստատումն է
Սերժ Սարգսյան՝ կարմիր քարտը անդառնալի՛ է՝
https://haytougchamlian.blog/սերժ-սարգսյան՝-կարմիր-քարտը-անդառնալ/