Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի ութ մասնակիցները այսօր վերսկսեցին պայքարը ու բոլոր պարտիաներում էլ՝ Ֆաբիանո Կարուանա-Յան Նեպոմնյաշչի, Դին Լիրեն-Անիշ Գիրի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ- Ալեքսանդր Գրիշչուկ, Վան Հաո-Կիրիլ Ալեքսեյենկո, ավարտվեցին ոչ-ոքի:
Չնայած կազմակերպիչները կորոնավիրուսի համաճարակի պայմաններում մրցաշարը դադարեցնելու մտադրություն չունեն եւ վստահեցնում են, որ արված են մասնակիցների, նրանց թիմերի անդամների եւ մրցաշարի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց առողջությունը չվտանգելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդուհանդերձ, գրոսմայստերները որոշակիորեն խուսափում են միմյանց ձեռքով բարեւել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ