ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
Հարգե՛լի հայրենակիցներ,
Քանի որ բազմաթիվ են հարցերը ներքոշարադրյալի վերաբերյալ, տեղեկացնում եմ՝ առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ։
Հետեւաբար՝ վաղվանից փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա ( օրինակ՝ օծանելիք, տեխնիկա, շինանյութ եւ այլ)։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/4201913986501107
Լուսանկարը՝ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից