Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է տեղի ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալի բնակարաններում, կար նաեւ տեղեկություն, որ նրանք ձերբակալվել են։ Պարոն Առուշանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի կարողանանք մեկնաբանություն ստանալ:
Կապվեցինք համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա խուզարկության մասին ոչինչ չհայտնեց եւ ընդամենն ասաց, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են, ու իրենք չգիտեն, թե ինչ նպատակով է տարածվել այդ տեղեկությունը:
«Գորիսի համայնքի ղեկավարն այս պահի դրությամբ էլ աշխատում է համայնքապետարանում»,-ասաց տիկին Յոլյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ