Երիտասարդները պաշտպանված չեն կորոնավիրուսից և պետք է խուսափեն տարեց մարդկանց հետ շփումներից, որոնք առավել խոցելի են հիվանդության հանդեպ: Ինչպես հաղորդում է Business Insider-ը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
«Հաղորդագրություն ունեմ երիտասարդների համար․ դուք անպարտելի չեք։ Այս վիրուսը կարող է ձեզ մի քանի շաբաթով հիվանդանոց գցել կամ նույնիսկ սպանել։ Անգամ եթե դուք չհիվանդանաք, ձեր ընտրությունը` ուր գնալ, կարող է մեկ ուրիշի համար կյանքի և մահվան հարց լինել»,-հայտարարել է Հեբրեյեսուսը Ժնևում առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել այն երիտասարդներին, որոնք տարածում են տեղեկատվություն, ոչ թե վիրուս: ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ մի շարք երկրներից ստացված տվյալներ վկայում են այն մասին, որ մինչև 50 տարեկան մարդիկ հոսպիտալացման կարիք ունեցողների շրջանում զգալի թիվ են կազմում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ