Լրահոս
Օրվա լրահոսը

«Գառնի – Երևան» ջրատարը պատրաստ է ծանրաբեռնված աշխատանքի

Մարտ 21,2020 14:08

Կից լուսանկարներում Երևանի հիմնական ջրաղբյուրներից մեկի՝ Գառնիի պոմպակայանում օրերս իրականացված վերանորոգման աշխատանքներն են:

Ինչպես հայտնեց ընկերության «Ջրարտադրության և սանիտարական գոտիների սպասարկման ծառայության» պետ Սամվել Սահակյանը, «Գառնի – Երևան» մայրուղային ջրատարի աշխատանքի հետ կապված առաջացել էր տեխնիկական խնդիր:

Մայրաքաղաքը Գառնիից ջուր է ստանում երկու տարբեր եղանակով. ինքնահոս և մեխանիկական՝ պոմպերի միջոցով: Վերջերս ստուգմամբ պարզվել էր, որ պոմպակայանից դուրս եկող 500 մմ տրամագծով ջրագիծը, որը հետո միանում է ինքնահոս ջրագծին ու վերածվելով 1000մմ տրամագծով հզոր ջրատարի գնում-հասնում է Երևան, վթարային վիճակում գտնվող հատված ունի:

Այսօր դեռ ոչինչ, ծանրաբեռնվածությունը ջրատարի վրա մեծ չէ, բայց արդեն 1-2 ամիս անց, երբ կսկսվեն շոգերը, պոմպակայանն աշխատելու է ամբողջ թափով, փորձելով հագեցնել միլիոնանոց քաղաքի ծարավը, հետևաբար, կարող է և չդիմանալ ու լրջորեն վթարվել: Իսկ վերանորոգելու ժամանակ չի լինելու. թանկ է ամեն րոպեն: Դրա համար էլ որոշում ընդունվեց, քանի դեռ հնարավորություն կա, այն վերանորոգել ու նախապատրաստել ջրի սպառման պիկերին:

«Շուրջ երկու օր տևեց գործը, – ասում է Սամվել Սահակյանը: – Շատ դժվար էր, աշխատանքում ներգրավվեց ոչ միայն այս ջրաղբյուրի անձնակազմը, այլև մասնագետներ մեր Ծառայության մյուս տեղամասերից: Նաև օգնություն ստացանք «Արևելք» տարածաշրջանային տնօրինությունից: Ընդհանուր ուժերով փոխարինեցինք վթարված 8 մետրանոց հատվածը: Ներկայումս ջրատարը պատրաստ է ծանրաբեռնված աշխատանքի»:

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031