Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրուցել ենք արտակարգ դրության եւ դրա հետ կապված իրավիճակի մասին։
– Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ պարետի գրասենյակն այս օրերին խմբագրություններից պահանջում է հեռացնել հոդվածներ, գրառումներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են խուճապ առաջացնել արտակարգ իրավիճակի պայմաններում։ Խմբագրություններն ունե՞ն հրահանգը չկատարելու բարոյական եւ իրավական իրավունք, եթե, օրինակ, կառավարության անդամներն առաջինն են ոտնահարում օրենքը։ Կան բազմաթիվ օրինակներ, Արսեն Թորոսյանն ասում է՝ չեմ կատարելու դատարանի որոշումը, Նիկոլ Փաշինյանը սուպերմարկետում կարանտինի կանոններն է խախտում, 40 հոգանոց խմբագիրների հավաքներ են արվում, չնայած օրենքում կա 20 հոգուց ավելիի սահմանափակում։
– Արտակարգ իրավիճակներում կառավարությունը մեծ լիազորություններ է ստանում, անգամ կարող է ժամանակավորապես օրենսդիր իշխանության ֆունկցիաները ստանձնել եւ դեկրետներ հրատարակել: Դա հասկանալի է: Հասկանալի է նաեւ այն, որ պետք է վերահսկի նաեւ մամուլը, որպեսզի խուճապ առաջացնող նյութեր չտպագրվեն: Այլ հարց է, թե որքանով են կոնկրետ նյութերը խուճապ առաջացնում եւ որքանով հանրությանը տեղեկատվություն մատակարարում ու անգամ քննադատում կառավարության գործունեությունը: Հրանտ Բագրատյանի նյութի մեջ, որը պարետի գրասենյակը լրատվամիջոցներին պարտադրում է հեռացնել, ես խուճապ առաջացնող տեղեկատվություն չգտա: Ընդամենը փաստարկված կերպով քննադատվում է կառավարության գործունեությունը կամ անգործությունը: Այդտեղ կա միտում՝ թույլ չտալ քննադատել կառավարությանը: Դա, բնականաբար, անընդունելի է: Պարզ է, որ իրենց հրահանգներն առաջին հերթին պետք է կառավարության անդամները կատարեն:
Տեսնում ենք, որ երբեմն հենց իրենք դա չեն կատարում: Ձեր բերած օրինակը դրա ապացույցն է: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, ապա դատարանների որոշմանը չենթարկվելու մասին նրա հայտարարությունը դեռեւս մեծ հետեւանքներ է ունենալու․ կա՛մ նա պետք է պատժվի, կա՛մ մենք բոլորս ստանում ենք իրավունք՝ հետեւելու կառավարության անդամի օրինակին: Նման հակապետական դրսեւորումները պետք է խստագույնս պատժվեն, այլ տարբերակ չկա:
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում