Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ է Սերժ Սարգսյանի գրասենյակի կառուցողական և բովանդակության առումով պետականամետ հայտարարությունը․ «Ժամանակ»

Մարտ 21,2020 11:39

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է բավականին ուշագրավ հայտարարություն այն մասին, որ Սարգսյանը ուղիղ կապով հարաբերվում է ՀՀԿ ղեկավար կազմի հետ և անհրաժեշտ ցուցումներ տալիս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում կուսակցության վարքագծի առումով: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սարգսյանը, ուշադրությամբ հետևելով իրադարձությունների զարգացմանը թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում, հորդորել է համախմբել իրենց ունեցած մասնագիտական ներուժը և առաջարկություններ մշակել կառավարությանը ներկայացնելու համար: Գրասենյակը տարածել է նաև, որ ըստ երրորդ նախագահի, ներկայումս խնդիրը բոլորինն է և պետք է գերակա լինի համախմբվածության սկզբունքը: Պետք է նկատել, որ հայտարարությունը բավականին անսպասելի է, հատկապես հաշվի առնելով այն, որ այս օրերին նախկին իշխող համակարգի ամենատարբեր շրջանակներ, ընդ որում՝ այդ թվում նաև ՀՀԿ-ից, զբաղված են եղել ոչ թե համախմբվածության, այլ պարզապես հակառակի միտված գործողություններով ու քարոզչությամբ, կորոնավիրուսային իրավիճակն օգտագործելով նոր կառավարության հետ հարաբերություն պարզելու նպատակով:

Միևնույն ժամանակ, ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է Սերժ Սարգսյանի գրասենյակի, այսպես ասած, կառուցողական և բովանդակության առումով իսկապես պետականամետ հայտարարությունը: Դա տարբերվելո՞ւ փորձ է, թե՞ նախկին համակարգի մինչ այսօր ցուցաբերած, մեղմ ասած, ոչ կառուցողական վարքագիծը քողարկելու փորձ: Իհարկե, հանուն արդարության պետք է նաև նկատել, որ այս օրերին բավականին բարձր պետական մտածողության և գիտակցության օրինակ են դրսևորել նախկին կառավարության որոշ ներկայացուցիչներ, հանրությանը ներկայանալով իրապես մասնագիտական դիրքորոշումներով և մերժելով քաղաքական շահարկումները: Այդուհանդերձ, դրանք եղել են բացառիկ դրսևորումներ, ընդհանուր իսկապես գաղջ քարոզչական ֆոնի պայմաններում:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031