Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ երբեւէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել կամ մասնակցել, ԲԴԽ անդամությունից հրաժարականն էլ որեւէ գործարքով պայմանավորված չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գլխավոր հարկադիր կատարողի հետ եւ փորձել պարզել, թե իր նշանակման հարցում ինչ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նշանակումը կապում են հենց նախարարի եւ իր մտերմության հետ:
«Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որեւէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել: Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ», – վստահեցրեց Մեղրյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում