Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց թարմացումներ իրավիճակի վերաբերյալ։
Նա հայտնեց, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճի հետ կապված Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը միակ հիվանդանոցը չէ, որտեղ քաղաքացիները բուժում են ստանում. «Մենք ունենք ծավալված շուրջ հինգ բուժհաստատություն։ Եվս երկուսում՝ մարզային կան քիչ թվով պացիենտներ»։
Արսեն Թորոսյանը նշեց, որ այլ հիվանդանոց են գնում առանց որևէ ախտանիշների դեպքերը, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև ախտանիշներ՝ շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Վերջինը շարունակում է կատարել կենտրոնական դեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների բուժական մասով, իսկ ոչ բուժական՝ էպիդեմիոլոգիական մասով անկյունաքարային է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Անդրադառնալով հիվանդների առողջական վիճակին՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, որոնցից սակայն, ընդամենը երեքին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա, և նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն կրկին որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Ռեանիմատոլոգները շարունակում են հսկողություն իրականացնել 24 ժամյա ռեժիմով ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ, իսկ մյուս բժիշկները՝ որևէ ծանր խնդիրներ չունեցող պացիենտների նկատմամբ»։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/196453021786370/?__xts__[0]=68.ARAU6s6vAzXd-xlb0_b4To_QkLNz0eo2ewjbDSj4ngbKhwpdhG72qHP3_oaW7taLvV1klj-A9WlJnOR6w3d3KeYZoalxQJ1Fwzw_gxrO6nkZYjrEQjrujX2sZ7IK-42Jn8QBzMKv6LNeLvn6k01UJDFLJuWXVJ1SOtk6ovSOoABYLPiuGjVGaSbFRDS2HGtk_r2XOTlD1n0VgDZt5iK-nSx1sr_FQ8fyT-tOXHUdv9eeiOYbEXFMYfEg4OJmJJ-f3EuD0A870Vcko0LcwFjwlbiUzZq7DF2UPtvuSNMJHsi-TmP57W1ztUq628xU76ByTpA-dxcXUnVFmUACq4ugmYejrKYIOE1tf6Q&__tn__=-R
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ