Ինչպես ստացվեց, որ որոշեց գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, որոնք են մեր թիմին բնորոշող գծերը, ինչ կարծիքի է Հենրիխ Մխիթարյանի մասին և ինչ ակնկալիքներ ունի Ազգերի լիգայից: Այս և այլ թեմաների մասին է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:
-Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից:
-Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում:
Կարդացեք նաև
-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
-Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:
-Ի՞նչ կարծիքի եք Հենրիխ Մխիթարյանի մասին։
-Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Ես շատ էի ցանկանում դիտել նրա խաղը «Սևիլյայի» դեմ խաղում, բայց, ինչպես գիտեք, հանդիպումը չկայացավ: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանն իր ազգին և հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական: Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: