Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսացման ռեժիմը խախտողներին պատժող օրենսդրական փաթեթն ԱԺ-ն ընդունեց 1-ին ընթերցմամբ

Մարտ 20,2020 23:19

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ եւ միաձայն ընդունեց հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ`մինչեւ 5 տարվա  ազատազրկում է նախատեսում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար:

«Կողմ» էր քվեարկել 102 պատգամավոր:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն: Նշյալ օրենսդրական փաթեթի երկրորդ եւ ամբողջական ընթերցումը տեղի կունենա երկուշաբթի՝ 11:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031