Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Վերջին 10 տարվա ընթացքում Զինված ուժերում սուր-շնչառական եւ նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների այսպիսի ցածր ցուցանիշ չենք ունեցել». Ռազմաբժշկական վարչության պետ

Մարտ 20,2020 22:59

Այսօր Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ զորակոչը կհետաձգվի՞, եթե՝ այո, որքա՞ն ժամանակով: Օհանյանը կառավարության մամուլի սրահում, պատասխանելով այդ հարցին, ասաց, որ զորակոչն իր պատասխանատվության ներքո չէ, եւ համապատասխան ղեկավարները որոշում կկայացնեն եւ հանրությանը կիրազեկեն:

Վարչության պետն ուրախալի համարեց, որ զինված ուժերում ոչ միայն կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, այլեւ, սահմանափակումների հետեւանքով  կտրուկ նվազել է սուր շնչառական հիվանդությունների քանակը. «Վերջին տասը տարվա ընթացքում Զինված ուժերում հիվանդությունների եւ նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների այսպիսի ցածր ցուցանիշ չենք ունեցել»:

Հարցին՝ արդյոք կորոնավիրուսի տարածման այս իրավիճակում կարիք կա՞ սննդատեսակներն ավելացնելու՝ իմունային համակարգն ամրապնդելու համար, Սահակ Օհանյանը պատասխանեց. «Խորը աշնանը, ձմռանը եւ վաղ գարնանը Զինված ուժերում կիրառվում է վիտամին C-ի միջոցով վիտամինիզացիա, իսկ ապրիլի 15-ից այդ վիտամինիզացիան բժշկական ծառայությունն է իրականացնում: Ապրիլի 15-ից շարունակական բնույթ է կրելու արդեն թիկունքային ծառայությունների կողմից եւ սննդակարգի մեջ նաեւ ավելացվելու է վիտամին C-ն: Զինված ուժերում սննդի որակն ակնհայտ է, որ լավացել է, ե՛ւ տեսականին ե՛ւ  որակը: Գտնում եմ, որ յուրահատուկ միջոցառումներ կիրառելու կարիք չկա»:

Սահակ Օհանյանն ասաց, որ բուժանձնակազմը մեկ ամիս է՝ շատ խիստ ռեժիմով է աշխատում, եւ ամեն ինչ անում են, որ կորոնավիրուսը զինված ուժեր չթափանցի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031