«Եթե անձը ինքնակամ է ինքնամեկուսացվել, նրա նկատմամբ որեւիցե պահանջ չի կարող կիրառվել: Եթե կոնկրետ անձի հանդեպ ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվել, պետք է տեղեկատվական թերթիկի ձեւով տրվի, որպեսզի նա ֆիքսված տեսնի ինչպիսի պահանջ է: Խախտման դեպքում էլ համապատասխան սանկցիա կկիրառվի»,- ԱԺ հրատապ նիստում այսօր իր ելույթում հայտարարեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ հրատապ նիստը հրավիրվել է՝ քննարկելու կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Այն տուգանքներ ու մինչեւ 5 տարի ազատազրկման պատիժ է նախատեսում նրանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման պահանջներն ու կդառնան զանգվածային վարակման պատճառ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասաց. «Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության: Կինը ենթադրել է, որ ինքն իրեն բուժել է, որեւիցե մեկի համար այլեւս վտանգավոր չի, ինքն իր ենթադրություններից ելնելով՝ գնացել է նշանդրեք ու չեմ կարծում, որ դիտավորությամբ համբուրել ու գրկախառնվել է բոլոր հյուրերի հետ: Ես չեմ կարծում, որ կինը մտածել է իր տղայի միջոցառման ժամանակ որեւէ մեկին… Վստահ եմ՝ դիտավորություն չի եղել: Դիտավորության վերաբերյալ օրենքն արդեն նախատեսում է պատիժ, երբ դիտավորյալ մեկին վարակում ես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ