Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ճամփորդություններից խուսափելու «չորրորդ աստիճանի զգուշացում» պարունակող փաստաթուղթ է հրապարակել: Պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում կորոնավիրուսի համաճարակի պատճառով զերծ մնալ միջազգային ուղևորություններից, իսկ արտասահմանում գտնվող ամերիկացիներին հորդորում է անհապաղ վերադառնալ հայրենիք, հակառակ դեպքում պետք է պատրաստվեն այնտեղ մնալ անորոշ ժամկետով:
«ԱՄՆ քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում, պետք է խուսափեն միջազգային ճամփորդություններից: Բազմաթիվ երկրներ ճամփորդական սահմանափակումներ են կիրառում, կարանտին հայտարարում, փակում են սահմանները և արգելում օտարերկրացիների մուտքը՝ կապված COVID-19 համաճարակի բռնկման հետ: Ավիաընկերությունները չեղարկել են միջազգային մի շարք թռիչքներ… Եթե որոշել եք ճամփորդել, ձեր ծրագրերը կարող են խափանվել , և հնարավոր է ստիպված լինեք արտերկրում մնալ անորոշ ժամկետով»,-ասվում է փաստաթղթում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև